Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Թող խանդավառված չլինեն, որովհետև դա ամոթ է

Թող խանդավառված չլինեն, որովհետև դա ամոթ է
03.09.2023 | 14:01

Էսօր հասել է էն օրհասական պահը, երբ ամբիոնից մարդկանց ոգեշնչելը հավասարազոր է նրանց ձեռ առնելուն։ Էսօր արդեն կոնկրետ վիրավորական բան է, երբ կրկնում են նույն պաթետիկ լոզունգները, նույն «Միացում»-ները, նույն «Չենք հանձնվելու»-ները։ Մարդիկ արդեն խրտնում են դրանից ու ճիշտ են անում։ «Արցախը շրջափակված է» ասելը նույնպես մարդկանց ստից հույս տալու պես բան է, որովհետեւ Արցախը շրջափակված չի, Արցախը համարվել է Ադրբեջանի մաս, և էդ անցակետը ոչ միայն երբեք չի բացվելու, այլև հանվելու է։

Ու ես կարծում եմ, որ ամբիոնից պետք է դա ասել։

Պետք է ճշմարտությունը ասել, ոչ թե սպասել ևս մի երկու ամիս, հետո ասել՝ Ալիևը զինաթափեց Արցախը։ Նա զինաթափելու է։ Նա էդ իրավունքը ունի։ Դրա համար հանրահավաքին պետք է ասել, որ շուտով զինաթափելու է։ Ավելին, պետք է ասել՝ շուտով զանգվածային ձերբակալություններ է սկսելու ու հարյուրավոր մարդկանց բանտարկի։

Դժվար է՞ էս ամեն ինչը հասկանալ։

Պե՛տք է մարդկանց դա ասել։

Բայց արդյո՞ք ասողները սրա մասին գիտեն, թե՞ մնացել են «չեմ հանձնվելու» կոչվող իդիոտության տակ։

Ու պետք չի, որ նրանք ուրախ, զվարթ, ոգեշնչված գնան տուն։

Թող մտամոլոր գնան տուն, թող ընդհանրապես չգնան տուն, բայց թող խանդավառված չլինեն, որովհետև դա ամոթ է։

Ամո՛թ է։

Դավաճանված, պատերազմը տանուլ տված, տարածքներ հանձնած, հազարավոր էրեխեքի կորցրած ազգն իրավունք չունի խանդավառվելու, գոռալու՝ չեմ հանձնվելու, երգելու ու պարելու։

Կրկնում եմ՝ դա ամոթ է։

Վահրամ Սահակյան

Դիտվել է՝ 3937

Մեկնաբանություններ